Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչպե՞ս է ազդում սուրճը կնոջ օրգանիզմի վրա
LifeԱմերիկացի գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ սուրճը կնոջ օրգանիզմի վրա զարմանալի դրական ազդեցություն ունի: Օրական երկու բաժակ սուրճ խմող կանանց մոտ առավել քիչ է սրտային հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը: Գիտնականների կարծիքով` այդ ցուցանիշը նրանց մոտ պակասել է 25 տոկոսով:

Գաղտնիքը պարզ է` սուրճը պարունակում է այնպիսի բաղադրամասեր, որոնք նպաստում են, որ սրտի աշխատանքը առավել ռիթմիկ լինի: Մասնագետները նաեւ նշում են, որ սուրճը իջեցնում է բոլոր հիվանդությունների զարգացման հավանականությունը` բացառությամբ քաղցկեղի: Պարբերաբար սուրճի օգտագործումը չի հանգեցնում ժամանակից շուտ մահվան: