Կյանքից հեռացել է ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը
Ուշադրության կենտրոնում60 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհի կրկնակի չեմպիոն ըմբիշ Բենուր Փաշայանը:
Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Բենուր Փաշայանն աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր էր:
Բենուր Փաշայանը մարզական կարիերան ավարտեց 1985 թվականին, իսկ 1986/89 թվականներին եղել է Հայաստանի ընտրանու մարզիչը: