Առաջին անգամ ՉԼ-ի խմբային փուլում գրանցվեց 9 հեթ-տրիկ
ՍպորտՉեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ խմբային փուլում գրանցվեց 9 հեթ-տրիկ։ Վերջին տուրում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը 3 գոլ խփեց Զագրեբի «Դինամոյին» (4:1)։
Նրանից առաջ հեթ-տրիկով աչքի էին ընկել Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Էրլինգ Հոլանդը («Զալցբուրգ»), Արկադիուշ Միլիկը («Նապոլի»), Ռոդրիգո Գոեսը («Ռեալ»), Միսլավ Օրշիչը («Դինամո Զագրեբ») եւ Ռահիմ Ստերլինգը («Մանչեսթեր Սիթի»)։
Ավարտված խմբային փուլում գրանցվել է նաեւ երկու պոկեր։ 4-ական գոլով աչքի են ընկել «Բավարիայի» ներկայացուցիչներ Ռոբերտ Լեւանդովսկին եւ Սերժ Գնաբրին։