Այսօր Լիլիթ Հովհաննիսյանի 32-ամյակն է
PhotoԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Լիլիթը դառնում է 32 տարեկան: Տարեդարձի օրը երգչուհին Հայաստանում չէ, քանի որ գտնվում է համերգային շրջագայության մեջ:
Թե ինչպես է նշել իր տարեդարձը, երգչուհին սովորաբար չի բացահայտում: Տարիներ առաջ Լիլիթն ասել է, որ դեկտեմբերի 7-ը՝ Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցի օրը, երբեք էլ տոն չի դառնա իր համար՝ չնայած այս օրն է ծնվել:
Լիլիթը համարվում է հայկական շոու բիզնեսի ամենապահանջված երգչուհիներից մեկը: Իր առաջին քայլերն այս ասպարեզում նա արել է 19 տարեկանում՝ «Հայ սուպերսթար» նախագծում:
Այս նախագիծը բեկումնային էր Լիլիթի համար, քանի որ հենց այնտեղ է ծանոթացել նաև ամուսնու՝ Վահրամ Պետրոսյանի հետ, որը նախագծում ներկայանում էր որպես դաշնակահար: Զույգն ամուսնացել է ծանոթությունից 5 տարի անց՝ 2011 թվականին: