Քերրին ժամանել է Սեուլ՝ նախապատրաստելու ԱՄՆ-ի եւ Կորեայի ղեկավարների հանդիպումը
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Սեուլ՝ քննարկելու Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեի ԱՄՆ այցելության նախապատրաստությանը վերաբերող հարցեր։ Այցը կայանալու է հունիսին։ Քերրին Սեուլում կքննարկի նաեւ ԿԺԴՀ-ի միջուկային ու հրթիռային խնդիրները։
Օդանավակայանից ԱՄՆ պետքարտուղարը միանգամից կուղեւորվի կորեացի իր գործընկեր Յուն Բեն Սեի հետ գործարար ընթրիքի, որի հետ մայիսի 18-ին նախատեսված են բանակցություններ։
Հիմնականում բանակցությունների օրակարգում ԱՄՆ-ի եւ Կորեայի առաջնորդների հանդիպումն է, սակայն կողմերը մտադիր են նաեւ քննարկել Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, այդ թվում ԿԺԴՀ-ի կողմից սուզանավից բալիստիկ հրթիռների արձակումը, նաեւ այդ երկրի պաշտպանության նախարարի մահապատիժը։
Քերրին հարգանքի կարճ հանդիպում կունենա Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի հետ, կայցելի Կորեայում ԱՄՆ զինված ուժերի միացյալ հրամանատարության շտաբ, ինչպես նաեւ դասախոսություն կկարդա կիբերանվտանգության վերաբերյալ Սեուլի պետական համալսարանում։
Ջոն Քերրին Կորեա է ժամանում Պեկինից, իսկ նրա հաջորդ կանգառը կլինի Տոկիոն։