Մոսկվայում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խորհրդակցություններ կանցկացնեն Սիրիայի հարցով
ՄիջազգայինՌուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հատուկ փորձագիտական խորհրդակցությունների մասնակցելու նպատակով այսօր՝ մայիսի 17-ին, Մոսկվա է ժամանում Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Ռուբինշտայնը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ Ուիլ Սթիվենսը։
«Իսկապես, Ռումինշտայնը Մոսկվա կժամանի օրվա երկրորդ կեսին»,-ասել է Սթիվենսը։ Նշվում է, որ Սիրիայի հարցով խորհրդակցությունները նախատեսված են մայիսի 18-ին, հաղորդում է gazeta.ru-ն։
Ավելի վաղ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախգահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել միջսիրիական բանակցությունների համար։