ԱԺ նիստերի օրակարգ չընդունվեց փախստականների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
HeaderՀՀ Ազգային ժողովի նիստի օրակարգ չընդունվեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանիհեղինակած «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքների փաթեթը:
Դեկտեմբերի 3-ի խորհրդարանի նիստում օրինագիծը չընդունվեց 17 կողմ, 88 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:
Օրենքի նախագծով առաջարկվում է քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառել փախստականների, ինչպես նաև այն ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր ՀՀ տարածք են մուտք գործել առանց թույլտվության, անձամբ, առանց ձգձգման, ներկայացել են Հայաստանի իրավասու մարմիններին և մատնանշել իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը:
Օրինագիծը 4 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ստացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը: