Հանրապետության հրապարակում սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները (ֆոտո)
HeaderՀանրապետության հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։
Հիշեցնենք, որ անցած տարի 2005-ից ի վեր առաջին անգամ Երեւանի Հանրապետության հրապարակում նոր տոնածառ տեղադրվեց:
Տոնածառի համար անհրաժեշտ գումարը հատկացվել է համայնքային բյուջեից՝ մոտ 71 միլիոն դրամ (կամ մոտ 146 հազար դոլար): Սոցիալական ցանցերում այս թիվը հարուցել է տարատեսակ քննարկումներ:
Նշենք, որ 35+2 մետր բարձրությամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը զարդարվել էր շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով: