Այսօր Մայր Աթոռում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
ՄշակույթՄայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԱՅՍՕՐ
դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին:
Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը:
Սիրով հրավիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստանալու հրաշագործ Սուրբ Գեղարդից բաշխվող օրհնությունը:
Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին»: