Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում է ԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ


Վճարիր 10 մլն դրամ և ազատվիր ծառայությունից. Հայկ Սարգսյան

Հասարակություն

Այս օրինագծով մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացի, շուտ վերադարձիր, մի սպասիր մինչեւ քո 27 տարին լրանալը, արի ծառայիր մեկ ամիս, վճարիր 10 մլն դրամ, որով երկու քաղաքացի քո փոխարեն կծառայի եւս երկու տարի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Օրինագիծը կոչվում է «Արագացված զինվորական ծառայության մասին»:

Նրա խոսքով, այսօր կա կարգավորում, որ 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայությունից խուսափած անձինք կարող են վճարել բացակայած ամեն զորակոչի համար 200 հազար դրամ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից. «Ըստ էության, եթե նրանք չեն ներկայացել ոչ մի զորակոչի, նրանք, մուծում են 3,6 մլն դրամ: Այս կարգավորումը գործում է 2005 թվականից: Մինչ օրս մեր քաղաքացիները հնարավորություն են ունեցել չծառայել, գտնվել արտերկրում, զինապարտության տարիքը լրանալուց հետո վերադառնալ Հայաստան, մուծումները կատարել եւ պատասխանատվության չենթարկվել: Ես առաջարկում եմ մեր հայրենակիցներին վերադառնալ մինչեւ 27 տարեկանը լրանալը եւ վճարել 10 մլն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով՝ մեկ ամիս: Այդ ընթացքում նրանք սովորելու են զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, զենքից օգտվելու կարգը, տալու են զինվորական երդում, պարտավորվելու են ներկայանալ զորահավաքներին, ընդգրկվելու են պահեստազորում: Այսինքն մեր պահեստազորը համալրվելու է մեկ զինվորով, ՊՆ-ն ունենալու է հավելյալ 10 մլն դրամ»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ այս օրինագծի կիրառման դեպքում մեր զինված ուժերը կուժեղանան: Պատգամավորը հավելեց, որ այն երիտասարդները, որ չեն ուզում ծառայել բանակում, մինչեւ 18 տարեկանը լրանալը լքում են Հայաստանը եւ չեն կատարում իրենց պարտքը, 27 տարեկանը լրանալուց հետո վերադառնում են, վճարում են 3,6 մլն դրամ եւ չեն ծառայում:

«Մենք սրանով ՀՀ ենք վերադարձնելու այն քաղաքացիներին, որոնք  ուզում են գալ, բայց բանակում ծառայելու կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարով պայմանավորված չեն գալիս»:

Դիտարկմանը, որ հարուստները հեշտությամբ այդ փողը կտան եւ կազատվեն զինծառայությունից, արդյունքում բանակը կհամալրվի աղքատ ընտանիքների տղաներով, Հայկ Սարգսյանը նշեց, որ այսօր կան երիտասարդներ, որոնք ունեն այդ 10 մլն դրամը եւ ուզում են վերադառնալ Հայաստան. «Ես ուզում եմ նրանց տալ այդ հնարավորությունը, այլապես նրանք այդ քայլին չեն դիմում:

Հայաստանում ապրող մարդիկ նույնպես զինծառայությունից խուսափելու համար մեկնում են Հայաստանից, սրանով հնարավորություն է տրվում, որ նրանք չհեռանան Հայաստանից: Մենք տալիս ենք հնարավորություն, որ չլքեն հայրենիքը՝ տանելով իրենց միջոցները, ընկերներին, հարազատներին:

Այն մարդկանց, որոնք ասում են, որ դեմ են այս նախագծին, ես հարց եմ տալիս՝ իսկ դեմ կլինեի՞ք, եթե օրինակ, արագացված ծառայությունը լիներ մեկ տարի, եւ վճարեին 50 մլն դրամ»:

Նա խոստովանեց, որ դեռեւս պաշտպանության նախարարի հետ այս թեմայով զրույց չի ունեցել:

Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԵրևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-իՋերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Ամենադիտված