Դեռևս չենք քննարկել ․ Արթուր Դավթյանը՝ Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումի մասին
ՀասարակությունՈրքան հրապարակային է եղել մեզ դիմելը, այդքան հրապարակային կլինի մեր պատասխանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումին։
«Դեռևս չենք քննարկել, հավանաբար, որքան հրապարակային է եղել մեզ դիմելը, այդքան հրապարակային կլինի մեր պատասխանը»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին, որպեսզի հետախուզումը վերացվի, եւ Հարությունյանը վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու համար ժամանի ՀՀ:
Հիշեցնենք՝ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը սկզբում որպես մեղադրյալ էր ներգրավվել «Մարտի 1-ի» գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրյալ է ներգրավել նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Հարությունյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։