Մելքումյանը պարտվել է
ՍպորտՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանի համար անհաջող էր Զագրեբի մրցաշարի հերթական տուրը:
Միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Մելքումյանը պարտություն կրեց: Այժմ հայ գրոսմայստերը մրցաշարային աղյուսակում 5-րդն է և առաջատարներին զիջում է 1,5 միավոր:
Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում կխաղացվի 11 տուր: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին: