«Չեմ պատրաստվում անդրադառնալ մի փաստաթղթի, որը չկա ԱԺ օրակարգում». Լիլիթ Մակունցը՝ «Ստամբուլյան կոնվենցիա»-ի մասին
HeaderՈչ երեկ, ոչ այսօր «Ստամբուլյան կոնվենցիա»-ն խորհրդարանի օրակարգում չկա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ես որևէ կերպ չեմ պատրաստվում անդրադառնալ մի փաստաթղթի, որը դեռ չի հայտնվել Ազգային ժողովում»,-հավելեց Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ հանրային ճնշումն իր գործն արեց եւ փաստաթուղթը չեկավ ԱԺ: