Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի
ՄշակույթԵրևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստում՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ. 59 (3-րդ մուտք) հասցեում փակցնելու համար քննարկվող հարցը քվեարկության արդյունքում ընդունվեց:
Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը:
«Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը կատարվելու են ժառանգների կողմից»,- ասաց Վարդանյանը:
Հարակից զեկուցող Մշակույթի կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ իրենց նիստի ժամանակ հարցը քննարկվել է և տրվել է դրական եզրակացություն: