Արաբկիրում շմոլ գազից թունավորումից հիվանդանոց է տեղափոխվել 3 անչափահաս
Ուշադրության կենտրոնում«Մուրացան» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին ժամը 21:25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 անչափահաս:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: