ԱՄՆ-ում 3-ամյա տղան ատրճանակով կրակել է մեկ տարեկան քրոջը
ՄիջազգայինԱՄՆ-ում 3-ամյա տղան ատրճանակով վիրավորել է իր 1 տարեկան քրոջը` կրակելով նրա դեմքին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում` ավտոմեքենայում, երբ երեխաները մնացել էին հսկողությունից դուրս:
«Երեք տարեկան երեխան ավտոմեքենայում ատրճանակ է գտել և կրակոց արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է մեկամյա երեխան»,- ասել է շերիֆի բաժնի ներկայացուցիչ Վինս Մայերը:
Տուժած աղջկան հասցրել են հիվանդանոց: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Նշվում է, որ միջադեպի ժամանակ երեխաների մայրն ավտոմեքենայում չի եղել, սակայն ներկա պահին ոչ մի քրեական մեղադրանք չի առաջադրվել: