Մսամթերքը և շոկոլադն ազդում են հոգեկան առողջության վրա
LifeԻսպանացի գիտնականները պարզել են, որ որոշ մթերքներ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում, դրանք կարող են խախտել մարդու հոգեկան հավասարակշռությունը:
Վերջին ուսումնասիրությունների արդյունքները համադրելով՝ նրանք եկել են եզրակացության, որ մսամթերքը և շոկոլադը կարող են բացասական ազդել մարդու հոգեկան առողջության վրա:
Մասնագետներն 15 հազար մարդու մասնակցությամբ շուրջ 10 տարի ուսումնասիրություններ են կատարել, ինչի արդյունքում էլ հաստատվել են նախնական ենթադրությունները: Նրանք մասնավորապես պարզել են, որ մսային ուտեստների և քաղցրի չարաշահումը հանգեցնում է լուրջ խնդիրների, ինչի արդյունքում մարդիկ ստիպված են լինում ընդունել հակադեպրեսանտներ:
Հատկանշական է, որ որոշ ժամանակով նշված մթերքներից հրաժարվելու դեպքում փորձի մասնակիցների վիճակը կարգավորվել է, նրանց ինքնազգացողությունը՝ բարելավվել: