«Աշխարհի 8-րդ հրաշալիքը»` Դուբայի հեքիաթային այգին. Ֆոտոշարք
LifeBlog.1in.am-ը գրում է.
ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում յուրատեսակ բնական օազիս կա՝ Հրաշք-այգի կամ, ինչպես այն անվանում են, Հրաշքների այգի: Այն հրաշալի վայր է զբոսաշրջության գլոբալ զարգացման համար:

Բոլորը, ովքեր հասցրել են լինել այդ վայրում, միաձայն նշում են, որ այն աշխարհի 8-րդ հրաշալիքն է, և այն պետք է կյանքում գոնե մեկ անգամ տեսնել:

Հրաշքների այգին մարդու իրական մարտահրավեր է բնությանը, այգին մարդկանց ձեռքով է ստեղծվել անմարդաբնակ, լքված անապատային վայրում:

Այդ հրաշքը խիստ բնական պայմաններից պաշտպանելու համար այնտեղ հատուկ պարագծով ծառեր են տնկել:

Բացի դրանից՝ Հրաշք-այգին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում իր գլխավոր տեսարժան վայրի՝ 3 մ բարձրությամբ ծաղկե պատի շնորհիվ:

2013թ. Հրաշքների այգու բացումը նվիրված է եղել Սիրահարների օրվան: Հնարավոր է՝ այդ պատճառով է այն այդքան սիրված սիրահար զույգերի շրջանում:

Այգու ստեղծման վրա աշխատել են լավագույն մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ասիայից:

Այգու ծաղկային ներկապնակը ներառում է 60 տարբեր գույներ ու երանգներ:







