Գարեթ Բեյլը մտադիր է ամռանը հեռանալ «Ռեալ»-ից
ՍպորտՈւելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մտադիր է ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալ»-ից և վերադառնալ անգլիական պրեմիեր լիգա: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ըստ «Sunday Times» պարբերականի` Բեյլի ներկայացուցիչը, որի տրանսֆերը «Տոտենհեմ»-ից «Ռեալ»-ի համար արժեցավ 85 մլն ֆունտ, մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խոստացել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբներից մեկը կվճարի ավելին, քան «Ռեալ»-ի աշխատավարձն է:
Բեյլի ծառայություններով հետաքրքրված են «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այս մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում կիսապաշտպանը 47 խաղում խփել է 17 գնդակ: