Ամերիկացի փորձարար-երկվորյակները խմել են աշխարհի ամենակծու պղպեղների հյութը
TVԱմերիկացի երկվորյակները, որոնք վարում են անսովոր և ռիսկային հնարքների մասին The Twin Brothers Challenge անվանմամբ YouTube ալիքը, խմել են պղպեղների 130 ամենակծու տեսակներից պատրաստված թարմ հյութը, հայտնում է lenta.ru-ն:
Եղբայրներից յուրաքանչյուրը խմել է 5 գինու բաժակ հյութ, որից հետո նրանք կարմրել են, սկսել հազալ և շնչահեղձ լինել: Որպեսզի այրոցքը մեղմացնեն, նրանք հյութը խմել են կաթի հետ: Սակայն եղբայրներից մեկը ընկել է հատակին ստամոքսում սուր ցավերի պատճառով:
Մասնագետները նշում են, որ պղպեղի որոշ տեսակներն այնքան այրող են, որ մի հպումը բավական է մաշկի գրգռվածություն առաջացնելու համար: Դրանց օգտագործումը մեծ քանակությունով կարող է հանգեցնել ստամոքսի բորբոքման և խոցային հիվանդությունների: