Երեք վիրահատություն՝ բնածին արատից ազատվելու համար (լուսանկարներ)
LifeBlog.1in.am-ը գրում է.
Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքի 18–ամյա բնակիչ Զուբար Լոխդոդին իր ընկերների հարգանքը վաստակել է հեծանիվով արված անհավանական հնարքների շնորհիվ։ Բայց տղան մի մեծ արատ ունի, որը նրան պակաս անհարմարություններ չի պատճառում։ Խոսքը դեմքի մեծ ուռուցքի մասին է։
Դրա հետևանքով մեծացած արյունատար անոթներն ամեն պահի կարող են բերել մահաբեր արյունահոսություն։ Այդ իսկ պատճառով տղան մոր հետ մեկնեց Նյու Յորք` վիրահատության։ Նա արդեն 2 վիրահատություն տարել է, բայց դեռ անհրաժեշտ է ևս մեկը։









