«Լիվերպուլը» 2 օրում 2 հանդիպում կանցկացնի
ՍպորտՀայտնի է դարձել Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակիչի՝ «Լիվերպուլ» - «Աստոն Վիլա» հանդիպման անցկացման ժամկետը:
«Լիվերպուլի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին «Լիվերպուլը» կխաղա «Աստոն Վիլայի» հետ, իսկ 1 օր անց՝ դեկտեմբերի 18-ին, Քաթարում կանցկացնի ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը:
Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ ծանր խաղացանկի պատճառով «Լիվերպուլը» կարող է հրաժարվել Անգլիական Լիգայի գավաթի խաղարկության մասնակցությունից:
Մրցաշարի ղեկավարությունն առաջարկել էր «Լիվերպուլին» Անգլիական Լիգայի գավաթի խաղարկությունում և աշխարհի ակումբային առաջնությունում 2 տարբեր կազմեր դուրս բերել խաղադաշտ: