Զորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»


Ճապոնիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ

Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ։

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ճապոնիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի մասնակցությունը կայսր Նարուհիթոյի գահակալության արարողությանը և Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում նրա առաջին այցը Ճապոնիա։ Նա ասել է, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է, և իրենք հետաքրքրված են համագործակցության զարգացմամբ։ «Հայաստանն ունի հարուստ պատմություն, մշակույթ, ավանդույթներ: Հիմք ընդունելով դրանք՝ դուք կենտրոնանում եք նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների վրա՝ նայելով ապագային»,- նշել է վարչապետ Աբեն:

Շնորհակալություն հայտնելով կայսեր գահակալության պատմական իրադարձությանը մասնակից լինելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Թեև մենք աշխարհագրորեն միմյանցից բավական հեռու ենք, սակայն մոտ ենք մեր արժեքներով, մեր մշակույթով ու պատմությամբ։ Երկուսս էլ հնագույն ժողովուրդներ ենք, որոնք տարբեր առումներով ունեն շատ նմանություններ։ Մենք պետք է նայենք առաջ: Ապագան ենթադրում է համագործակցություն: Հավատացած եմ, որ կարող ենք միասին շատ բան անել»: Նա փոխգործակցության համար հեռանկարային է համարել նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեծ հոսքերի տեղեկատվության կառավարման ոլորտները։

Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ուրախ կլինենք այս ծրագրի շրջանակում ճապոնական ընկերություններին ևս տեսնել մեր երկրում»,- ընդգծել է նախագահը:

Նշելով, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում արտակարգ իրավիճակների կառավարման և բնական աղետների դեմ պայքարի, տարերային աղետների կանխարգելման գործում ճապոնական օժանդակությունը մեր երկրին»: Նա կարևորել է նաև միջուկային անվտանգության ու կարգավորումների, այդ թվում՝ միջուկային թափոնների կառավարման ու երկրաշարժերի կանխատեսելիության ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Նշելով, որ երկու երկրները ստորագրել են ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, որը գործուն հնարավորություններ է ստեղծում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ունենալով կայացած բանկային համակարգ, կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ։ Նա համագործակցության առումով հեռանկարային է համարել նաև սննդի անվտանգության ոլորտը։

Ճապոնիայի վարչապետն ասել է, որ երկու երկրները միմյանց ավելի լավ ճանաչելու, միմյանց հնարավորությունները բացահայտելու կարիք ունեն։ Նա կարևորել է ճապոնական ընկերություններին Հայաստանի հետ համագործակցության ներուժի և հնարավորությունների մասին տեղեկացնելը:

«Կարևոր է իրազեկել ընկերություններին այն մեծ ներուժի մասին, որ Հայաստանն ունի, ինչպես նաև տեղյակ պահել, որ Դուք՝ որպես նախագահ, մեծապես կենտրոնացած եք նման կարևոր ոլորտների զարգացման վրա»,-նշել է վարչապետ Աբեն:

Այդ նպատակով նա կարևոր է համարել համատեղ բիզնես ֆորումի անցկացումը։

Հայաստանի նախագահն իր և կառավարության անունից Ճապոնիայի վարչապետին հրավիրել է այցելել Հայաստան։ «Ուրախ կլինենք Ձեզ հյուրընկալել մեր երկրում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։ 

Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն
Ամենադիտված