Քոնոր Մաքգրեգորը մեղադրվում է բռնաբարության մեջ
Ուշադրության կենտրոնումԽառը մենամարտերի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը մեղադրվում է բռնաբարության մեջ:
Fox News-ի փոխանցմամբ` նրա զոհն է դարձել 20-ամյա մի աղջիկ: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Դուբլինի ակումբներից մեկի մոտ գտնվող կայանատեղիում: Այնուամենայնիվ, Մաքգրեգորի ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկությունը և հայտնել, որ մարզիկը հաճախ է բամբասանքների զոհ դառնում: Նրա նկատմամբ մեղադրանք դեռևս չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ մարզիկի նկատմամբ հետաքննություն է սկսվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով: