Թբիլիսիի շենքերից մեկում պայթյունից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան
Ուշադրության կենտրոնումՎրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով»,– ասվում է ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում: