Արոնյանը շարունակում է մնալ Մեն կղզու մրցաշարի առաջատարներից
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մնալ Մեն կղզու մրցաշարի առաջատարներից:
Մրցաշարի 8-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին երկու առաջատարները` Լևոն Արոնյանը և Ֆաբիանու Կարուանան: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Հայաստանի մյուս ներկայացուցիչնեից Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը պարտություն կրեցին: Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Հաղթանակ տոնեցին նաև Սերգեյ Մովսեսյանը և Կարեն Մովսիսյանը:
Այժմ Արոնյանը և ևս երկու առաջատարներ ունեն 6-ական միավոր: