Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը Արգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը


ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Կոմիտասի և Թումանյանի 150 ամյակներին նվիրված միջոցառումներ

Ուշադրության կենտրոնում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

Ցուցահանդեսին կներկայացվեն Հովհաննես Թումանյանի և համաշխարհային մեծերի տարածաժամանակային առնչությունները, նրանց վիրտուալ զրույցն ու գնահատականը միմյանց: Ցուցադրության մեջ ներառվել են նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների՝ երեք տասնյակից ավելի լեզուներով թարգմանությունների տարբեր հրատարակությունները (105 գիրք), տպագրական այլ նյութեր: Ցուցահանդեսի կազմակերպիչն ու իրականացնողը «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ն է:

Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրում հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Երգչախումբը կներկայացնի հանճարեղ կոմպոզիտորի հարուստ խմբերգային ժառանգությունը. կհնչեն Կոմիտասի ստեղծագործական ժառանգության արժեքավոր նմուշներ՝ «Պատարագից» հատվածներ, հարսանեկան, լիրիկական, պանդխտության, աշխատանքային (հորովելներ) և այլ ժողովրդական երգեր: Համերգին, որպես մենակատարներ հանդես կգան Նվարդ Ալոյանը (դաշնամուր), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն), Աշխեն Թադևոսյանը (մեցցո սոպրանո):

Հոկտեմբերի 20-ին, Վարդապետի հոբելյանի կապակցությամբ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանցկացվի հոգևոր երաժշտության համերգ:        

Տեղեկացնենք, որ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին ընդառաջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում նշված հոբելյաններն ընդգրկելու վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում արժանացել էր հավանության: Այդպիսով, Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված՝ «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ընդգրկվել են «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:

Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը Արգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինՀորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիս ԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Էռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է Մբապեին
Ամենադիտված