Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին


Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է

Երեկ ՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի՝ բաժնի պետ, ոստիկանության գնդպաետ Ռոբերտ Նավասարդյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանի, վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի և նույն վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչների ՝ բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով հայտնաբերել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչներ, 16-ամյա և 18-ամյա եղբայրներին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 16-ամյա եղբայրը ոստիկաններին և քննիչներին մատնացույց է արել իրենց տան այն վայրը, որտեղ թաքցրել է ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանից խլված, նրա հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը, որով ճիվաղը մահացու կրակոց է արձակել Տ. Առաքելյանի ուղղությամբ, իսկ Տ. Առաքելյանի ընկերոջն էլ՝ հարվածներ:

Գրեթե մեկուկես ժամ 16-ամյա ստահակը փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, Գյուլնազ տատու հեքիաթները պատմել, թե ատրճանակը՝ մեկ նետել է Հաղթանակ զբոսայգում, մեկ՝ Սարալանջի ճանապարհին, մեկ՝ այլ տեղ: Ի վերջո, ոստիկաններին ու քննիչներին տանը պահված թաքստոցից ներկայացրել է ատրճանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ սպանության վայրում ճիվաղը քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է արել, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դաարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի այս 2 ճիվաղների նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 16-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»:

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի գլխավորությամբ:

Ժամանել էր նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ:

Մինչ բժիշկները վիրավորի կյանքի համար էին պայքարում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, եւ նույն վարչության քրեական հետախոզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ պարզել էին, որ մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատության պողոտա եւ Բաբայան փողոցի խաչմերուկից, որտեղ, մահացածն ու վիրավորը, ովքեր ոստիկանության ծառայողներ են, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել, եւ այդ պահին 2 ճիվաղ, որոնցից մեկը ատրճանակով կրակոց է արձակել ոստիկանության ծառայողներից մեկի վրա, իսկ մյուսին էլ ծեծի են ենթարկել, ու այնուհետեւ ստահակները դիմել են փախուստի:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:

Դեպքի վայրում զննություն էին կատարել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետի գլխավորությամբ:

Ժամանել էի նաեւ Երեւան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն ֆարխոյանը եւ վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը:

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքի վայրում աշխատել էին նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր 1 հատ գնդակ, 1 հատ պարկուճ, եւ արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, կատարողներին եւ հանցագործության գործք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրի հարեւանությամբ աշխատող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին «Էս ուր ենք հասել, չգիտենք, էսպես որ գնա, հասնելու ու անցնելու ենք 90-ական թվականներին, երբ հանրապետությունում տիրում էր բեսպրեդել, էդ աստիճանի հաբռգեն, որ ոստիկանության աշխատակցին իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանեն, մեկին էլ դաժան ծեծի ենթարկեն: Խոսում են Եվրոպայից ու եվրոպական օրենքներից, էդ նույն եվրոպայում իրավապահ համակարգն ավելի ապահովագրված է, իսկ էստեղ ականատես ենք լինում էսպիսի դեպքերի, եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ ինչ-որ վիժվածք նորից գործի կդնի հրազենը, ժամանակն ա որ թողնեն, մեր ոստիկանությունն ու իրավապահ համակարգը նույնպես եվրոպայի փոլիսի նման աշխատեն, եթե պետք է, չեն ենթարկվում ոստիկանի օրինական պահանջին, ապա ոստիկանությունը պետք է իրավունք ունենա դիմելու ամենակտրուկ միջոցի, գոնե այս դեպքը դաս լինի որոշ գրանտակերների, որ մի քանի կոպեկ կպցնելու համար չփորձեն ոստիկանության, քննչական ու դատախազության համակարգի ծառայողներին անհիմն պիտակավորեն»:

Ֆոտոլրագրողը հայտնում էր նաեւ, որ ոստիկանության ծառայողները եղել են ոստիկանական ծառայողական ավտոմեքենայով: Սպանվածն էլ եղել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան՝ 38-ամյա Տիգրան Առաքելյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժն՝ ԱՅՍՏԵՂ

 

Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները
Ամենադիտված