Չինաստանում Համաշխարհային զինվորական խաղերին կմասնակցեն 109 երկրից ավելի քան 9 հազար զինվորականներ
HeaderԱռաջիկա VII Համաշխարհային զինվորական խաղերին մասնակցելու են աշխարհի 109 երկրի ավելի քան 9,3 հազար զինվորականներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով զինվորական խաղերի գործադիր կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յան Ցզյանին:
«Սահմանվել է Համաշխարհային զինվորական խաղերի ռեկորդ: Առաջիկա խաղերին կմասնակցի աշխարհի 109 երկրից 9,311 հազար զինվորական: Սա պատմության մեջ ամենամեծածավալ խաղերն են: Այս տարի մրցումները կանցկացվեն 329 դիսցիպլիններով, ինչը նույնպես ռեկորդային է»,- Խաղերի նախաշեմին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Յան Ցզյանը:
Նա նշել է, որ Չինաստանից մրցումներին կմասնակցի 406 մարզիկ:
Նա հայտնել է, որ ուրբաթ երեկոյան տեղի ունենալիք բացման արարողությանը կմասնակցեն 50-ից ավելի պաշտպանության նախարարներ, գեներալներ եւ սպաներ: