Հայ բռնցքամարտիկները 2 ոսկե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
ՍպորտՌուսաստանի Խաբարովսկ քաղաքում կայացած Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցող բոլոր հայ բռնցքամարտիկները Հայաստան կվերադառնան մեդալներով: Խաբարովսկում Հայաստանի հավաքականը միակն էր, որի 5 բռնցքամարտիկները բարձրացել են պատվո հարթակ:\
Ոսկե մեդալի են արժանացել 64 կգ քաշային Գոռ Երիցյանը եւ գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը: Հաջող ելույթ է ունեցել նաեւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով պարտվել է միայն եզրափակիչում եւ արժանացել է արծաթե մեդալի:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 81 կգ քաշային Հարություն Ավետիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ: Հայաստանի հավաքականը Երեւան կժամանի մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին: