Երվանդ Մանարյանին եւ Միխայիլ Պիոտրովսկիին կշնորհվի Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում
Ուշադրության կենտրոնումԵրեւանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին եւ հռչակավոր գիտնական, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, ծնունդով երեւանցի Միխայիլ Պիոտրովսկիին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:
Ավագանու հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին, որի օրակարգում 7 հարց է: