Քաբուլի օդանավակայանի շրջանում պայթյուն է որոտացել. զոհվել է երկու կին
ՄիջազգայինՔաբուլի օդանավակայանի շրջանում այսօր մայիսի 17-ի առավոտյան պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է երկու կին, եւս 18 մարդ վիրավորվել է, հաղորդում է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։
Բոլոր զոհերն ու վիրավորները քաղաքացիական անձինք են։ Ականապատված մեքենան պայթել է Քաբուլի օդանավակայանի ճանապարհին, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Ոստիկանության տվյալներով, ահաբեկիչների նպատակը, ենթադրաբար, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ռազմական մեքենաների շարասյուն է եղել, որն օդանավակայանից ուղեւորվում էր իրենց բազա։
Դեռեւս ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Չի բացառվում են, որ ահաբեկչությունն իրականացրել են աֆղան թալիբները՝ իրենց ավանդական «գարնանային հարձակման» շրջանակներում։