Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ


Գարեգին Բ-ն մասնակցել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացմանը

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, մեկնարկել է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Կոմիտասի թանգարան, որտեղ հնչեցրեց թանգարանի զանգը` ազդարարելով հոբելյանական միջոցառումների մեկնարկը:

Արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյան, մշակույթի գործիչներ եւ այլ մտավորականներ:  Թանգարանի ցուցասրահներով շրջելուց հետո դահլիճում ներկաներին ողջունեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, ապա պաշտոնապես ներկայացվեց Կենտրոնական բանկի կողմից Վարդապետի 150-ամյակի առիթով թողարկված արծաթե հուշադրամը:

Հյուրերը հնարավորություն ունեցան նաեւ ունկնդրելու ՀՀ ժողովրդական արտիստ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի կոմիտասյան կատարումները:

Արարողության ընթացքում կոմիտասյան երգերով հանդես եկավ «Գեղարդ» երգչախումբը, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի երգչախումբը:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Հայրապետը եկեղեցականների եւ հրավիրյալների ուղեկցությամբ այցելեց Կոմիտաս վարդապետի շիրիմին, որտեղ կատարվեց հոգեհանգստի կարգ: Կոմիտաս վարդապետի հոգու խաղաղության համար կատարված աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին Վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով:

Ստորեւ ներկայացնում ենք Գարեգին Բ-ի խոսքը Կոմիտաս Վարդապետի շիրիմին.

«Սիրելինե՛ր,

Գոհություն եւ փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն, որ Նրա բարերար կամքով այսօր, Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում,  առիթն ունենք ոգեկոչելու հայ երգարվեստի մեծագույն նվիրյալի հիշատակը։ Նրա ամբողջ ներաշխարհը, հոգեւոր ու մտավոր նրա ողջ էությունը, նրա կյանքն ու գործը կատարելապես արտահայտվում է սաղմոսերգուի փառաբանական խոսքերի մեջ՝ «Իմ սիրտը պատրաստ է, Աստվա՛ծ իմ, օրհներգելու եւ սաղմոս ասելու քեզ իմ ողջ էությամբ»։

Կոմիտաս վարդապետն արդեն շուրջ մեկ դար իր հայրենաբույր եւ սրբազան երգով հատել է ժամանակի եւ տարածության սահմանները՝ հայկական ինքնության արմատներից սնվող ու արդյունավորվող ստեղծագործությամբ դառնալով զրուցակիցը հայ եւ այլազգի երաժշտասեր յուրաքանչյուր  անձի հոգու ապրումներին։ Քրիստոսասեր մեր ժողովրդի սրտից ու հոգուց բխած երգի մեջ էր նա տեսնում մեր դարավոր ինքնությունը, այդտեղ, նրա իսկ խոսքերով՝ «որպէս զշող ցոլայ բնատուր հանճար Հայաստան ազգին»։

Կոմիտասը, Աստծո, Եկեղեցու եւ Հայրենիքի հանդեպ իր անսասան հավատով մաքրեց ու հայացրեց մեր երգը, ստեղծեց այն հոգեւոր պարարտ անդաստանը, որտեղ հայն այլեւս հավիտենապես ճանաչում է իր հոգեւոր «ես»-ը, առերեսվում դարերի խորքից հնչող հայրապետների ու վարդապետների նվիրական աղոթքին, հայրենաշունչ եւ խրոխտ նախնյաց զգացումներին, շինականի անկեղծ ու ստեղծագործ հորովելին: Կոմիտաս վարդապետը հավիտենության մեջ դրեց մեր երգը՝ ցեղասպանության սարսափի մեջ անգամ դառնալով հայ ժողովրդի անկորնչելի դարավոր հույսը եւ հոգու զրույցն Աստծո հետ։

Մեծ վարդապետի ծննդյան հոբելյանական այս տարում նա հառնում է ամենքիս առաջ՝ իբրեւ Աստծուն ուղղված ողջ հայության հառաչանքի ու հույսի, անկեղծ աղոթքի ու նորոգության խորհրդանիշ։ Այս է գաղտնիքը նրա ստեղծագործությունների համամարդկային ու համահայկական հաղորդականության, որոնք իրենց բովանդակությամբ պարզ են, բայց եւ հանճարեղ եւ որոնք մեր ժողովրդին բերում են պատգամը ապրելու հոգեւոր-մշակութային արժեքներին հավատարիմ կյանքով։  Կոմիտասը մեզ տալիս է լուսո մեր իսկ ջահը՝ մարդկային ոգու մարտահրավերների այս դարաշրջանում լուսավորելու մեր ուղին, հնագույն մեր արժեքների շուրջ համախմբելու ամենքիս՝ իբրեւ ազգ, իբրեւ նկարագիր ու տեսլական ունեցող ժողովուրդ։

Կոմիտասի սիրտն ամեն վայրկյան բաբախում էր՝ Աստծուն եւ իր հայրենիքին ծառայելու եւ փառաբանելու մղումով։ Նրա շիրմի առաջ խոնարհված՝ ուսանենք աստվածսիրության ու հայրենասիրության այս մեծ օրինակը, որն անվախճան է ու անանց՝ հոգեւոր-ազգային իր լայն ընդգրկումով եւ նվիրականությամբ։

Այս մաղթանքով Մեր հայցն ենք բարձրացնում առ Աստված, որ երկնային օթեւաններում հավետ երանություն եւ խաղաղություն պարգեւի երանաշնորհ Կոմիտաս վարդապետի լույս հոգուն:

Մշտահունչ աղոթք եւ օրհնություն Կոմիտաս վարդապետի անմահ ու մշտավառ հիշատակին»:

 

Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան
Ամենադիտված