Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Անհանգիստ հարևանը վեճ ու կռիվ է սարքում

Blog

Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

«Ղարաբաղի անջատականները ձեռնարկեցին Ադրբեջանի դեմ ուղղված հերթական սադրանքը»,- կարդում ենք ադրբեջանական կայքերից մեկում և մտածում, որ կայքն այդ բառապաշարն է օգտագործում Պաշտպանական բանակի հատուցման գործողությունները բնութագրելու համար: Բնավ: Պարզվում է, որ «սադրանք» կոչվածը ոչ այլ ինչ է, քան այն, որ ղարաբաղցիներն իրենց տարածք են «հրապուրել» սեպտեմբերի վերջին Հայաստանում տեղի ունեցած բուժքույրերի 3- րդ միջազգային համագումարի մասնակիցներին:

Կայքն ազնվորեն թվարկում է այն երկրները, որոնց ներկայացուցիչները, «խախտելով» Ադրբեջանի օրենսդրությունը, Ստեփանակերտ են մեկնել` Հոնկոնգ, Ֆիլիպիններ, Սինգապուր, Չինաստան, Կանադա, ԱՄՆ, Իտալիա, Վրաստան, Թուքիա, Իրան և այլն: «ԼՂՀ»- ում տեղի ունեցած խորհրդակցության նպատակը /ի դեպ, մեր խեղճ գործընկերները իրենց երկրի` Ադրբեջանի օրենսդրությունը չխախտելու համար չակերտների մեջ են առնում Արցախի պաշտոնական անվանումը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնը և այլ «վտանգավոր» բառեր, որոնց օգտագործման համար քրեական պատասխանատվություն է հասնում/ առողջապահության ոլորտի հետագա զարգացմանը նպաստելն է:

Արդեն պարզ է, որ բուժքույրերը պետք է մեղադրվեն Ադրբեջանի օրենսդրությունը խախտելու, այսինքն` առանց Բաքվի իշխանությանն հարցնելու ինքնիշխան Ղարաբաղ մեկնելու համար: Մեր տարածաշրջանից հեռու գտնվող երկրներն իսկույն «համաներում» են ստանում այն պատճառաբանությամբ, որ կարող էին և չիմանալ, թե ինչ սոսկալի հանցանք են կատարում:

Մնում են հարևանները` Իրանը, Թուրքիան ու Վրաստանը: Այս երկրները ներկայացնող բուժքույրերը, ըստ սույն կայքի, պետք է ստույգ իմանային, որ իրենց ճանապարհորդությունը ԼՂՀ անօրինական է:
Ի վերջո պարսկուհիներին էլ են հանգիստ թողնում, թրքուհիներին ուղղվելիք պարսավանքն հետաձգում են և ամբողջ թափով հարձակվում վրացուհիների վրա: «Տարօրինակ է,- գրում է կայքը:- Չէ՞ որ Վրաստանը տուժել է անջատականությունից, հարկ եղած դեպքում ինքն է ակնկալում ուրիշների ըմբռնումն ու աջակցությունը`իր կորցրած տարածքները վերադարձնելու հարցում»: Կայքն այլևս երկար- բարակ չի մտածում և պարզաբանման համար դիմում է Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Ստացած պատասխանն ավելի է բորբոքում կայքի ուղեղը. «Վրաստանի օրենսդրությունը չի պահանջում նախարարությանը տեղեկացնել, թե Վրաստանի տարածքում կամ արտասահմանում ինչ խորհրդակցության են մասնակցում բուժաշխատողները, այդ թվում` բուժքույրերը: Այդ պատճառով մենք տեղյակ չենք բուժքույրերի ուղևորությունից Լեռնային Ղարաբաղ»: Ադրբեջանական կայքը զարմացած ու վրդովված է, որ Վրաստանի պետական գերատեսչությունը այդքան անտարբեր է ընդունում Վրաստանի քաղաքացիների մուտքը Ադրբեջանի իբր «բռնազավթած» տարածք:

«Եվ սա ոչ միայն մեր հարևանի և ռազմավարական դաշնակցի դիրքորոշումն է, այլև մի պետության, որն ինքն է բացասաբար արձագանքում արտասահմանցիների այցին իր բռնազավթած տարածքներ»,- տարակուսում է կայքը և սպառնում. «Դե լավ, ինչպիսին պատասխանն է, այնպիսին էլ կլինի ողջույնը»:

Հոդվածի վերջում կայքը հայտնում է, որ մտադիր է առաջիկայում պարզել նաև Թուրքիայի համապատասխան գերատեսչության դիրքորոշումը:
Մի ուշագրավ մանրուք. սույն հոդվածը կայքում այսօր առավոտյան հայտնվել էր «Վրացուհիներն ու թրքուհիները Բակո Սահակյանի ընդունելությանը» վերնագրով: Մոտավորապես ժամը 13- ին վերնագիրը փոխվեց` «Բուժքույրերի միջազգային համագումարը Ղարաբաղում»: Մի՞թե հարևանների մտածողությունն սկսում է փոխվել: Դժվար է հավատալ:

Իտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել
Ամենադիտված