Հայաստանում ընթանում են ԱՊՀ-ի «Արարատ-Հակաահաբեկչություն-2019» զորավարժության ավարտական փուլերը
Ուշադրության կենտրոնումՀայաստանում ընթանում է ԱՊՀ պետությունների «Արարատ-Հակաահաբեկչություն-2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունը:
Զորավարժությունն անցկացվում է Համագործակցության 7 պետությունների տարածքներում եւ նվիրված է վառելիքա-էներգետիկ համալիրի օբյեկտների անվտանգության ապահովմանը: Զորավարժությանը մասնակցում են Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ստորաբաժանումները:
Հայաստանում ընթանում են 2 ավարտական փուլերը:
Երեւանում սեպտեմբերի 24-27-ին տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը: