Անկախության տոնին քաղաքական վերնախավն այցելել է Եռաբլուր (ֆոտո)
PhotoԱնկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին քաղաքական վերնախավը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անկախության համար զոհվածների հիշատակին
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե «Եռաբլուրում» են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, կառավարության անդամներ ու պատգամավորներ:
Նրանք ծաղիկներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։
Նշենք, որ այս տարին Անկախության օրվա հիմնական միջոցառումները տեղի են ունենալու Գյումրիում: Վարչապետը այսօր մեկնելու է ԱՄՆ: