Հայ չորս ձյուդոիստ կմասնակցի բանակայինների համաշխարհային խաղերին
ՍպորտՀայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի բանակային մարզիկները մեկնեցին Հարավային Կորեայի Մունգյոն` մասնակցելու բանակայինների համաշխարհային խաղերին:
Արմենպրես-ի հաղորդմամբ` պատվիրակությունը մեկնեց հետևյալ կազմով՝ Հարությունյան Գարիկ 60 կգ, Դերմիշյան Հարություն 66 կգ, Մկրտչյան Ալբերտ 73 կգ, Առաքելյան Հակոբ 100 կգ,
Սարգսյան Մարտին՝ մարզիչ, Խիթարյան Դավիթ՝ մրցավար:
Բանակայինների աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 02-12-ը: