ՀՀ ԱԺ-ում քննարկում են Տարերային աղետների դիմակայության օր հիմնելու հնարավորությունը
HeaderՀայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնել է օրինագիծ Տարերային աղետների դիմակայության օր հիմնելու մասին։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ի նիստում, «Պետական տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը։ Օրն առաջարկվում է նշել դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի օրը։
Նրա խոսքով՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Հայաստանի վարչապետը կազմակերպել է միջոցառում՝ «Տարերային աղետների դիմակայության օր», եւ կարգադրել ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով։
Միջգերատեսչական հանձնաժողովը վարչապետի աշխատակազմին է ներկայացրել «Տարերային աղետների դիմակայության օրվա միջոցառումների անցկացմանն ուղղված գործողությունների պլանի հաստատման մասին» որոշման նախագիծը։
«Նախատեսված միջոցառումներն ուղղված են նրան, որպեսզի հարգենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը, երախտագիտություն հայտնենք բոլորին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին այն օրերին, եւ նշենք այն կարեւոր գործողությունները, որոնք Հայաստանը կդարձնեն ավելի ուժեղ եւ ավելի պատրաստված հնարավոր բնական եւ տեխնածին աղետների հանդեպ»,- ասել է Հարությունյանը։