Նոր սկանդալ Թուրքիայի ներսում
HeaderԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանի հետ: Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում սեղանին դրված է եղել միայն Իրանի Իսլամական Հանրապետության պետական դրոշը, փոխարենը բացակայել է Թուրքիայի դրոշը: Դավութօղլուն արդեն արձագանքել է Թուրքիայում իր դեմ ծավալվող խոսակցություններին՝ դրանք բնութագրելով «էժան, մտածածին խոսակցություններ», այնուհետև մանրամասնել, որ «այս հանդիպումը եղել է փոխադարձ այցելությունների շրջանակներում, ոչ պաշտոնական ֆորմատով: Ինձ համար ևս անակնկալ էր, երբ տեսա դրոշը սեղանին: Սակայն ես դրան ոչ մի նշանակություն չեմ տալիս:
Իրանի նախագահի հետ մենք պարզապես զրուցել ենք, և չի եղել ոչ մի պայմանավորվածություն կամ որևէ հարցի քննարկում, այսինքն՝ մեր հանդիպումը եղել է ոչ պաշտոնական: Հասկանում եմ, որ որոշ մարդիկ ընտրությունների նախաշեմին փորձում են ծիծաղելի մեղադրանքներ առաջադրել ինձ»: