Լուիս Էնրիկեն քվեարկել է Կատալոնիայի անկախության օգտին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաղորդել է, որ մասնակցել է Կատալոնիայի անկախության հանրաքվեին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին։ Կոալիցիան, որը հանդես է գալիս Իսպանիայից անկախանալու օգտին, խոստացել է պառլամենտական ընտրություններում հաղթելու դեպքում երկու տարում ավարտել այդ գործընթացը։
«Այսօր Կատալոնիան կարեւոր որոշում է կայացնում։ Արդեն քվեարկել եմ։ Կեցցե՛ Կատալոնիան»,- իսպանացի մասնագետը գրել է թվիթերյան իր էջում։