Թրամփը չեղարկել է աֆղանական թալիբների առաջնորդների հետ խաղաղ բանակցությունները
HeaderԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է աֆղանական թալիբների առաջնորդների հետ խաղաղ բանակցությունները, երբ «Թալիբանը» պատասխանատվություն է ստանձնել Քաբուլում հարձակման համար, որի հետեւանքով զոհվել է ամերիկացի զինծառայողն ու եւս 11 մարդ:
Թրամփն ասել է, որ պլանավորում էր գաղտնի հանդիպում թալիբների գլխավոր առաջնորդների հետ կիրակի Մերիլենդ նահանգի Քեմփ Դեւիդ նախագահական համալիրում: Նա նաեւ չեղարկել է Աֆղանստանի նախագահի հետ պլանավորվող հանդիպումը:
«Եթե նրանք չկարողանան պայմանավորվել հրադադարի շուրջ այդ կարեւոր խաղաղ բանակցությունների ժամանակ եւ սպանում են 12 անմեղ մարդկանց, ապա նրանք, հավանաբար, չեն կարողանա պայմանավորվել կարեւոր համաձայնագրի շուրջ եւս»,-Թրամփը գրել է թվիթերյան իր էջում:
Անսպասելի հայտարարությունը կասկածի է ենթարկել ապագա համաձայնագրի նախագիծը, որը մշակվել էր անցած շաբաթ Աֆղանստանում խաղաղության հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Զալմայ Հալիլզադի կողմից: