Նավթի համաշխարհային գները նվազում են
HeaderՀինգշաբթի՝ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,20 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 56,15 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով նվազել են 0,13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 60,62 դոլարի: