Լուկաշենկոն առաջարկել է ստեղծել հակաահաբեկչական ճակատ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՇՀԿ ուժերով
HeaderԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում ստեղծել հակաահաբեկչական ճակատ միջազգային կազմակերպությունների ուժերով։ Այս մասին նա այսօր ասել է Մինսկում ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային գիտաժողովում, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
Պետության ղեկավարի խոսքով՝ Բելառուսը շարունակում է աջակցել հակաահաբեկչական բոլոր միջոցառումներին ՄԱԿ շրջանակում։ Ամրապնդվում են գործընկերային կապերը հակաահաբեկչության ոլորտում, երկիրը մասնակցում է մասնագիտացված տեղեկատվության եւ առաջավոր փորձի փոխանակմանը, ահաբեկչության դեմ պայքարի համակարգողների ցանցի ձեւավորմանը։
«Ահաբեկչական ակտիվության մասշտաբն այսօր պահանջում է դուրս գալ մեկ կազմակերպության շրջանակից։ Համոզված եմ, որ միահամուռ հակաահաբեկչական ճակատի ստեղծումը ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՇՀԿ եւ այլ միջազգային կազմակերպությունների ուժերով միակ ճիշտ միջոցն է այդ սպառնալիքին հզոր եւ արդյունավետ դիմակայելու համար»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նա նաեւ կարծում է, որ երկու շրջան՝ ԵԱՀԿ-ն եւ ԱՍԵԱՆ-ը միավորելու գաղափարը Մինսկում հակաահաբեկչական կոնֆերանսի հովանու ներքո՝ նույնպես հրատապ է եւ արդիական։