Գործարար Պոլոնսկին Կամբոջայից արտաքսվել է Ռուսաստան
ՄիջազգայինՌուսաստանցի գործարար Սերգեյ Պոլոնսկին այսօր մայիսի 17-ի առավոտյան Կամբոջայից արտաքսվել է Ռուսաստան։ Այս մասին հայտնել է Կամբոջայի միգրացիոն իշխանությունների ներկայացուցիչ Օուկա Հեյ Սելան։
Պոլոնսկին Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Պնոմպեյ-Մոսկվա չվերթի օդանավով ուղարկվել է ՌԴ։ Օդանավը միջանկյալ վայրէջք կկատարի Վիետնամում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ նշվել էր, որ Ռուսաստանի ՆԳՆ-ն իրականացնում է գործարար Սերգեյ Պոլոնսկիի Ռուսաստան արտաքսման ընթացակարգը՝ նրան ՌԴ օրենքներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Ռուսաստանը երկար ժամանակ ձգտում էր հասնել Պոլոնսկիի արտաքսմանը, որը ՌԴ-ում մեղադրվում է «Ռուբլյովսկայա Ռիվյերա» բնակելի համալիրի շինարարության մասնակիցների դրամական միջոցները յուրացնելու մեջ։