«Փյունիկը» պայմանագիր է կնքել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվողի հետ
Սպորտ«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 35-ամյա ռուս հարձակվող Դմիտրի Սիչյովի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սիչյովը «Փյունիկին» միացել է ազատ գործակալի կարգավիճակում: Ռուս հարձակվողը նախկինում հանդես է եկել Տամբովի «Սպարտակում», Մոսկվայի «Սպարտակում», Մարսելի «Օլիմպիկում», Մոսկվայի «Լոկոմոտիվում», Մինսկի «Դինամոյում», Նիժնի Նովգորոդի «Վոլգայում», Կոկշետաուի «Օկժետպեսում» և Մոսկվայի «Կազանկայում»:
Ռուսաստանի հավաքականի կազմում Սիչյովն անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ: Սիչյովը Ռուսաստանի հավաքականի կազմում 2008թ. դարձել է նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Փյունիկում» Սիչյովը հանդես կգա 19 համարի ներքո: