«Բարսելոնան» 1 րոպե լռությամբ հարգել է Էնրիկեի 9-ամյա դստեր հիշատակը
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ու մարզիչները թիմի մարզման ժամանակ 1 րոպե լռությամբ հարգել են ակումբի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի դստեր հիշատակը:
Լուիս Էնրիկեի 9-ամյա դուստրը կյանքից հեռացել է օգոստոսի 29-ին: Մի քանի ամիս բժիշկները պայքարել են երեխայի մոտ ախտորոշված քաղցկեղային հիվանդության դեմ, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել։