Հազարավոր գվատելամացիներ պահանջում են նախագահ Պերեսի հրաժարականը
ՄիջազգայինԳվատեմալայի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոց եւ պահանջում են երկրի նախագահ Օտտո Պերեսի հրաժարականը՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»։
Նմանատիկ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Գվատեմալայի 13 քաղաքներում։ Ցուցարարները թմբուկներ են զարկել ու սուլել՝ կոչ անելով Պերեսին հետեւել նախկին փոխնախագահ Ռոքսանա Բալդետիի օրինակին, որը վերջերս ինքնակամ հրաժարական էր տվել։ «Մենք այլեւս չենք կարող հանդուրժել դա։ Մենք պետք է ինչ-որ բան անենք՝ դադարեցնելու համար մեր կեղտոտ քաղաքական էլիտայի այս ամբողջ կոռուպցիան»,- նշել են ցուցարարները։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս դատախազները մեղադրել էին Բուլդետիի նախկին օգնական Կարլոս Մոնսոն Ռոհասին հանցավոր սխեմա կազմակերպելու մեջ, ըստ որի պաշտոնյաները կաշառքներ են ստացել ավելի ցածր մաքսատուրքեր կիրառելու համար։ Այդ գործողություններից վնասը գնահատվում են միլիոնավոր դոլարներ։