Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով


Կեղծումների ճգնաժամը կամաց հասել է ոսկու համաշխարհային արդյունաբերություն

Միջազգային

Կեղծումների ճգնաժամը կամաց հասել է ոսկու համաշխարհային արդյունաբերություն։ Խոշոր զտող՝ աֆինաժային գործարանների դրոշմն ունեցող ձուլակտորները նետվում են համաշխարհային շուկա մաքսանենգ կամ անլեգալ ոսկու լվացման համար, Reuters-ին տեղեկացրել են զտման եւ բանկային հատվածների ղեկավարները։ Կեղծումները դժվար է հայտնաբերել, ինչը դրանք դարձնում է կատարյալ միջոց թմրավաճառների եւ դաշտային հրամանատարների համար։

Վերջին երեք տարիներին 50 մլն դոլար արժողությամբ ձուլակտորները շվեյցարական զտման գործարանների մակշմամբ, բայց որոնք չեն արտադրվել այդ ձեռնարկություններում, հայտնաբերվել են շվեյցարական բոլոր չորս զտման ձեռնարկությունների կողմից եւ անգամ հայտնվել ոսկու շուկայի խոշոր խաղացողներից մեկի՝ J.P. Morgan Chase & Co.-ի պահեստարաններում, տեղեկացրել են ոսկու վերամշակման ձեռնարկությունների, բանկերի ղեկավարները եւ արդյունաբերական այլ աղբյուրներ։

Չորս ղեկավարներ տեղեկացրել են, որ գտնվել են առնվազն 1000 ստանդարտ չափսի ձուլակտորներ։  Դա ոսկու արդյունաբերության ոչ մեծ բաժինն է, որը տարեկան նման 2-2,5 մլն նման ձուլակտոր է արտադրում։ Շվեյցարական զտման խոշոր գործարանի տնօրենի խոսքով՝ կեղծումները շատ որակյալ են, եւ գուցե հազարավորներն էլ աննկատ են մնացել։

«Վերջին կեղծ ձուլակտորները... շատ պրոֆեսիոնալ են պատրաստված»,- ասել է Valcambi գործարանի գլխավոր տնօրեն Մայքլ Մեսարիկը։ Նրա խոսքով՝ գուցե գտնվել է մի քանի հազարը, բայց հավանական է, որ «անհամեմատ շատ ավելին դեռ շրջանառության մեջ է։ Եվ այս ամենը գոյություն ունի, եւ այս ամենն աշխատում է»։

Կեղծ ձուլակտորները էժան մետաղից կտորներ են՝ ոսկով պատված, տարածված են ոսկու արդյունաբերությունում եւ հեշտ են հայտնաբերվում։

Կեղծ ձուլակտորները, որոնց մասին է խոսքը, ավելի նրբին են. ոսկին իսկական է եւ շատ մաքուր, կեղծված է միայն մակնշումը։ Այդ ձուլակտորները համեմատաբար նոր միջոց են՝ շրջանցելու սահմանափակումները հանքանյութերը հակամարտությունների գոտիներից մատակարարելու եւ փողերի լվացման համար։ Նրանք խնդիր են ստեղծում զտման միջազգային ընկերությունների, ֆինանսիստների եւ կարգավորող մարմինների համար, որոնք փորձում են հաղթել ոսկու անլեգալ առեւտրին։

Ոսկու բարձր գները 2000-ականների կեսերին առաջ են բերել ոչ պաշտոնական եւ անօրինական արդյունահանման բուռն աճ։ Առանց հեղինակավոր գործարանի կնիքի նման ոսկին կհայտնվեր սեւ շուկայում կամ կվաճառվեր զեղչով։ Շվեյցարական եւ խոշոր այլ առեւտրային ապրանքանիշերի կեղծումները հանգեցնում են այն բանին, որ տարածաշրջաններում արդյունահանված կամ վերամշակված մետաղը, որտեղից մատակարարումներն անընդունելի են Արեւմուտքի համար, օրինակ՝ Աֆրիկայի որոշ շրջաններից, Վենեսուելայից կամ Հյուսիսային Կորեայից, կարող է հայտնվել շուկայում՝ դառնալով միջոցների աղբյուր հանցագործների  կամ պատժամիջոցների տակ գտնվող ռեժիմների համար։

Պարզ չէ, թե ով է արտադրում կեղծ ձուլակտորները, բայց գործարանների ղեկավարներն ու բանկիրներն ասացին, որ, իրենց կարծիքով, նրանց մեծ մասը ծագում է Չինաստանից՝ աշխարհում ոսկու ամենախոշոր արտադրողից եւ ներմուծողից, եւ դիլերների ու առեւտրային տների միջոցով հայտնվել է Հոնկոնգում, Ճապոնիայում եւ Թաիլանդում։ Դրանք այդտեղից կարող են արագ տարածվել ամբողջ աշխարհում։      

Կեղծ ձուլակտորների մասին լուրերը սկսել են տարածվել 2017-ի առաջին կեսից հետո, երբ J.P. Morgan-ը՝ Լոնդոնի ոսկու շուկայի հինգ մեծ խաղացողներից մեկը՝ տարեկան 10 տրլն դոլար ծավալով, իր պահեստարաններում հայտնաբերեց առնվազն երկու ձուլակտոր նույն համարներով։

J.P. Morgan-ը հրաժարվեց ուղղղակիորեն պատասխանել կեղծ ձուլակտորների մասին հարցին կամ մեկնաբանել այդ պատմության մանրամասները։

Ոսկու Շանհայի բորսան, որը կարգավորում է ոսկու շուկան Չինաստանում, տեղեկացրել է, որ իրեն հայտնի չէ կեղծ ձուլակտորների մասին, որոնք արտադրվում են Չինաստանում կամ տեղափոխվում են նրա միջոցով։ Կիլոգրամանոց ձուլակտորները մեծ չեն՝ բջջային հեռախոսի չափ, ի տարբերություն 12,5 կիլոգրամանոց ձուլակտորների, որոնք սովորաբար պահվում են համաշխարհային կենտրոնական բանկերում։ Այդ ձուլակտորները առավել տարածվածն են ամբողջ աշխարհում, ազատ տեղաշարժվում են բանկերի, գործարանների, դիլերների եւ ֆիզիկական անձանց միջեւ։ Դրանց վրա դրվում են գործարանի դրոշմը, որն այն պատրաստել է, հարգը, քաշը եւ նույնականացման համարը։ Ամեն ձուլակտոր մոտ 50 հազար դոլար արժե։

Բանկիրների եւ վերլուծաբանների խոսքով՝ Հարավարեւելյան Ասիայի որոշ երկրներում հազվադեպ չեն դեպքերը, երբ մարդիկ ոսկին օգտագործում են փողի փոխարեն խոշոր գնումների ժամանակ, ինչպիսին է անշարժ գույքը։

Չինաստանում ոսկու գրեթե ամբողջ արտահանումը արգելված է կապիտալի շարժի կոշտ վերահսկման շրջանակում։ Դա, ասում են շուկայի վերլուծաբանները, խթանել է պահանջարկը ունեւոր չնացիների շրջանում, որոնք ցանկանում են փողերը դուրս տանել երկրից, դրանց մաքսանենգության միջոցով։

Ոսկու 400-600 տոննա ամեն տարի դուրս է տարվում մայրցամաքային Չինաստանի  սահմանով դեպի Հոնկոնգ ավտոմեքենաների եւ ավտոֆուրգոնների բեռնախցիկներում, մեծ մասը՝ կիլոգրամանոց ձուլակտորներով, ասել է Քեմերոն Ալեքսանդերը՝ GFMS Refinitiv-ի թանկարժեք մետաղների բաժնի ղեկավարը, որը հետեւում է ոսկու համաշխարհային հոսքերին։ Հոնկոնգի մաքսատունը տեղեկացրել է, որ վերջին տասը տարում ոչ մի բողոք չի ստացել կեղծված դրոշմներով ձուլակտորների մասին։

Ճապոնիայում նույնպես ոսկու մաքսանենգության խնդիր գոյություն ունի, որում կարող է օգտագործվել կեղծ մակնշավորումը։

Շվեյցարական բրենդները միակը չեն, որ դարձել են կեղծման առարկա, բայց դրանք ամենատարածվածն են աշխարհում, ըստ ընկերությունների ղեկավարների։

 

Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ամենադիտված