«Թումոյի» փորձը օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության հաստատման լավ օրինակ է. տնօրեն
Մշակույթ«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փորձը օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության հաստատման լավ օրինակ է։ Այս մասին օգոստոսի 29-ին դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը։
Նրա խոսքով՝ ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնների բացումը աշխարհի տարբեր անկյուններում հավելյալ հնարավորություններ է ստեղծում հենց Հայաստանի համար։ «Դա թույլ է տալիս օգտագործել ստացված միջոցները նոր տեխնոլոգիական կենտրոններ բացելու համար Հայաստանում՝ դրանով իսկ ամրապնդելով երկրի զարգացման պոտենցիալը։ Հայաստանում ձեւավորվող կարեւոր գաղափարների տարածման գործում էական դեր են խաղում դիվանագետները»,- ընդգծել է նա։
Նշենք, որ Երեւանում օգոստոսի 29-ին տեղի են ունեցել «Վերիմաստավորելով հաղորդակցությունը միջազգային տնտեսական հարաբերություններում» քննարկումներ Հայաստանի արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների ու արտասահմանյան երկրներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանների մասնակցությամբ։