Ուիլյամս. Նույնիսկ վատ մարզավիճակն ինձ չի խանգարում հաղթել
ՍպորտԱՄՆ-ի բաց առաջնության վեցակի չեմպիոն, ամերիկացի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ նույնիսկ առանց իր լավագույն խաղը ցուցադրելու կարողանում է հաղթել լավագույն մարզավիճակում գտնվող թենիսիստուհիներին:
«Եթե դու կարողանում ես հաղթել առանց քո լավագույն խաղը ցուցադրելու, ապա դա հաջողությունների հասնելու համար մեծ գրավական է: Նույնիսկ վատ մարզավիճակն ինձ չի խանգարում հաղթել:
ՄակՆեյլին բավականին լավ մրցախաղ անցկացրեց: Ամբողջ ընթացքում նա վստահ խաղ էր ցուցադրում: Դժվարությամբ հաղթանակ տարա այս շրջանում»,- Ուիլյամսի խոսքը փոխանցում է wtatennis-ը:
Սերենա Ուիլյամսն ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում 59 րոպեում 6:1, 6:1 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Մարիա Շարապովային, իսկ երկրորդ շրջանում՝ 5:7, 6:3, 6:1 հաշվով կամային հաղթանակ տարել ամերիկացի Քեթի ՄակՆեյլիի նկատմամբ: